«Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն ռուսական «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է անընդունելի համարում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Բուրջանաձեի խոսքերով, ՆԱՏՕ-ին անդամակցելով, Վրաստանը լրացուցիչ պարտավորություններ կստանձնի, այդ թվում երկրի տարածքում ՆԱՏՕ-ի բազաների տեղակայում, ինչն ընդդիմադիր կուսակցության առաջնորդի համար անընդունելի է:
«Այժմ մենք կանգնած ենք երկընտրանքի առջև: Երբ քաղաքական գործիչները պնդում են, որ Վրաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, դա նշանակում է, մեր երկրի տարածքում կլինեն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի բազաները, ինչը երկրի համար կործանարար է: Չեմ ուզում իմ փոքր երկիրը կռվախնձոր դառնա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև:
Բուրջանաձեի խոսքով․ «ՆԱՏՕ-ի չինովնիկները որքան էլ խոստանան Վրաստանի անդամակցությունն այդ կառույցին, մենք, բոլորս գիտենք, որ դա տեղի չի ունենալու․ դա կարող է տեղի ունենալ միայն Վրաստանի միավորումից հրաժարվելու դեպքում»։
Բուրջանաձեն նշում է, որ Ռուսատանի հետ հարաբերությունները պետք է լավացնել։
«Առողջ դատողությունը հուշում է, որ հարևանների հետ պետք է բարեկամանալ, առավել ևս միջուկային պետության հետ: Սա երաշխիքն է այն բանի, որ 2008 թվականի ողբերգությունը չկրկնվի»,- հայտարարել է Բուրջանաձեն՝ հավելե ով, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը օգտակար կլինի նաև տնտեսական առումով։ Բացի այդ, ըստ նրա, Ռուսաստանի հետ բարեկամությամբ Վրաստանը հնարավորություն կունենա աբխազների և օսերի հետ ուղիղ խոսելու: