Վրաստանում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները ամեն ամիս 50 լարիի օգնություն կստանան: Այդ գումարը կբաժանվի երկու մասի՝ 30 լարին կփոխանցվի հատուկ սննդի քարտին, որի օգտագործումը հնարավոր կլինի միայն սննդամթերք գնելու դեպքում, իսկ 20 լարին՝ որպես դրամական օգնություն:
Պետությունը այս որոշումն ընդունել է ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի առաջարկությամբ: Հիշյալ օգնությունից կօգտվի 74 հազար ընտանիք (146 հազար երեխա): Այդ թվում 44 հազար ընտանիքի (87 հազար երեխա) գումարի մի մասը կփոխանցվի սննդի քարտին:
Քարտից օգտվել հնարավոր է բոլոր այն խանութներում, որոնք գրանցված են սոցիալական ծառայության գործակալության կողմից: