Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում օրեր առաջ մահացած 19-ամյա Իրակլի Կվարացխելիայի դին Թբիլիսիից տեղափոխել են Սենակի: Նրա հարազատները չեն հավատում, որ Կվարացխելիան ինքնասպան է եղել: Նրանք նաև չեն հաստատում, որ մահացածն առողջական խնդիրներ է ունեցել:
«Չգիտենք` այնտեղ ինչ է տեղի ունեցել: Լրատվամիջոցներից ենք իմացել: Չենք հավատում, որ ինքնասպան է եղել: Դեռ դին չենք տեսել, կսպասենք փորձաքննության ավարտին»,- հայտարարել է մահացածի զարմիկ Աննա Կվարացխելիան:
Հարազատների խոսքով, Կվարացխելիան Աբխազիա է գնացել սեզոնային աշխատանքի նպատակով:
Նշենք, որ Կվարացխելիային Վրաստանի կողմից վերահսկվող տարածք են տեղափոխել երեկ: