Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան «Դեմ առ դեմ նախարարի հետ» ծրագրի շրջանակներում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ:
Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը նախարարն ուշադրություն է դարձրել պաշտպանական ոլորտում իրականացված բարեփոխումներին ու հետագա ծրագրերին: Լևան Իզորիան խոսել է նաև ռազմական կրթության կարևորության մասին:
Հանդիպմանը ներկա է եղել զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան ու պաշտպանության փոխնախարարները:
«Դեմ առ դեմ նախարարի հետ» ծրագրի շրջանակներում Իզորիան արդեն հանդիպել է ԶԼՄ-ների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ: