Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները հարկային ծառայության աշխատակիցների հետ միասին մեծ քանակով առանց աքցիզի ապրանքի ձեռք բերման և պահպանման 6 դեպք են հայտնաբերել ու 3 անձի ձերբակալել:
Հետաքնչական ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում և Աջարիայում առգրավվել է 2 397 տուփ ծխախոտ և IQOS-ի համար նախատեսված HEETS-ի 4 470 տուփ ծխախոտ:
Առգրավված ապրանքի շուկայական գինը կազմում է 33 հազար լարի:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի հատկանիշներով, ինչը 6-8 տարի ազատազրկում է ենթադրում: