Միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա — Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է կցորդներով և կիսակցորդներով մեքենաների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից:
Սահմանափակումների պատճառը ձյունն է: Այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է: