Պաշտոնական այցով Երևան մեկնած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Վրաստանի նախագահը նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: