Պարտադիր զինվորական ծառայության վերացման մասին որոշումը ուժի մեջ է մնում

 

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նախկին նախարար Թինա Խիդաշելիի պարտադիր զինվորական ծառայության վերացման մասին  որոշումը  փոփոխության չի ենթարկվել: Այս մասին «interpressnews»-ին տեղեկացրել են երկրի  պաշտապանական  գերատեսչությունից:

Հիշեցնենք`  Պաշտպանության նախկին  նախարար Թինա Խիդաշելին իր  պաշտոնավարման ժամանակ Վրաստանում վերացրեց պարտադիր զինծառայությունը, ինչը քննադատության արժանացավ ընդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից:

Թողնել պատասխան