Ուղիղ 100 տարի առաջ՝ 1919 թ. մարտի 12-ին տեղի է ունեցել Վրաստանի առաջին ազատ և ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի անդրանիկ նիստը՝ հիմք դնելով Վրաստանի խորհրդարանականության (պառլամենտարիզմի) պատմությանը:
Այս մասին օրվա առիթով կազմակերպված հանդիսավոր արարարողությանը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ներկա նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքերով, պառլամենտարիզմը Վրաստանում արդեն մեկ դար վկայում է երկրի «ազատության ծարավի», ուժի, որպես ժողովրդավարական աշխարհի արժանի անդամի մասին:
Վրաստանի օրենսդիր մարմնի նախագահը խոսել է նաև 1919 թվականին ընտրված հիմնադիր ժողովի կարևորության մասին: