Թեա Ծուլուկիանին մնում է Արդարադատության նախարարի պաշտոնում: Րոպեներ առաջ այդ մասին կառավարությունում հայտարարել է նախարարը:
«Պարտավոր եմ քննարկումների արդյունքում հայտարարություն անել: Ինչպես հայտնի է, որոշ հարցերում մեր կարծիքները կիսվել էին: Քննարկումներն ավարտված են: Այս թեման արդեն փակված է: Մենք շարունակում ենք աշխատել նույն թիմում ու միասնական դիրքորոշման պայմաններում»,- ասել է Ծուլուկիանին:
Հիշեցնենք՝ Ծուլուկիանին չէր բացառել իր հրաժարականը՝ նշելով, որ այդ քայլին կդիմի, եթե նախարարությունում ընթացող գործընթացների հետ կապված իր պահանջները չբավարարվեն: