Վրաստանում մոպեդ վարելու համար քաղաքացիները պետք է վարորդական իրավունքի քննություն հանձնեն: Այս մասին ասված է կառավարության կողմից հաստատված ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության 2019 թվականի գործողությունների ծրագրում:
Այս փոփոխության նպատակը երևթևեկության կանոնները եվրոպական չափանիշներին էլ ավելի մոտեցնելն է։ Վարորդական իրավունքի վկայականին կավելանա AM (մոպեդ) և A2 (մոտոցիկլ) կատեգորիաները:
Բացի այդ, կառավարության կողմից հաստատված փաստաթղթում խոսքը գնում է նաև վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար նախատեսված քննությունը իրական երթևեկություն դուրս բերելու մասին: Ծրագրի համաձայն, դա պետք է իրականացվի ընթացիկ տարվա մինչև 3-րդ եռամսյակը: Ծրագրի համար նախատեսված բյուջեն կազմում է 1 600 000 լարի: