Վրաստանն ու Կորեան տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը ստորագրել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիայի՝ Կորեա այցի շրջանակներում։
Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն և Կորեայի ԱԳ փոխնախարար Լի Թեա-Հոն:
Փաստաթուղթը ենթադրում է Կորեայի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում միասնական ծրագրերի իրականացում, այդ թվում տնտեսության, առևտրի, տուրիզմի, արդյունաբերության և մշակութային հատվածներում: