Մարտի 10-ին հրապարակախոս, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Թակո Չարկվիանիի գլխավորությամբ ստեղծվել է նոր «Օրենք և իրավունք» կուսակցությունը: Քաղաքական նոր ուժի նպատակն է օրենքի գերակայության վրա հիմնել միասնական, ուժեղ և ազատ պետություն:
Թակո Չարկվիանիի հայտարարությամբ, քաղաքական միության կարևոր առաքելությունն է նաև երկրում առկա կոռուպցիայի հաղթահարումը: Նոր կուսակցության համագումարին ներկա են գտնվել նաև «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության անդամները:
Նրանք հայտարարել են, որ ակտիվորեն համագործակցելու են նորաստեղծ ընդդիմադիր միության հետ՝ միասնական ուժերով փորձելով հասնել իշխանափոխության:
Վրացի հայտնի պոետ Ջանգուս Չարկվիանիի դուստրը անցած տարեվերջին տեղի ունեցած նախագահական ընտրություններում սատարում էր միասնական ընդդիմության թեկնածու, նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին։