H1N1 վիրուսի` խոզի գրիպի բարդացումից Վրաստանում ևս մեկ զոհ կա~ այս անգամ Աջարիայի 37 –ամյա բնակչուհի: «Newsgeorgia» պարբերականին այս մասին հայտնել են Աջարիայի ինքնավար հանրապետության հանրային առողջության մամուլի ծառայությունից: Այս տարվա սկզբից գրիպով պայմանավորված բարդություններից տասներեք մարդ է մահացել, տասներկուսը` H1Nn1 , մեկը` H3N2 -ից:
Բոլոր դեպքերում հիվանդների մոտ խրոնիկ հիվանդույթւններ են ախտորոշվել, որոնք գրիպի արդյունքում բարդացել են: Որոշ դեպքերում մահվան պատճառ է դարձել ուշացումով բուժօգնության համար դիմելը: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ նշված ընթացքում H1 N1 վիրուսով վարակվել է 280, H3 N2 -ով` տասը մարդ: Առողջապահական հիմնարկներն ու Շտապ օգնության ծառայությունները աշխատում են արտակարգ ռեժիմով:
Այուհանդերձ, Վրաստանում համաճարակի վտանգ չկա, հայտարարել են Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնից : Գրիպի վիրուսով հիվանդացությունների թիվը 248-ից հասել է 350-ի` յուրաքանչյուր 100 հազարի բնակչի համար: Համաճարակի շեմը` 100 հազար բնակչության համար հիվանդության 500 դեպքն է:
Մասնագետները կրկին հորդորում են` հիվանդության առաջին իսկ նախանաշանների դեպքում դադարեցնել հասարակական շփումն ու խորհրդակցել բժշկի հետ: Գրիպից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև վիտամիններով հարուստ սննդի օգտագործումը, հիգիենայի կանոնների պահպանումն ու շինությունների հաճախ օդափոխումը: