Քաղաքագետ Գիա Խուխաշվիլիի կարծիքով արտահերթ ընտրությունները «Վրացական երազանքի» վերջին շանսն է, որպեսզի կանգնեցնի դեգրադացման գործընթացը, մինչև վերջ տանի արդարադատության ու ֆինանսների կառավարման ուղղությամբ իր մոդելը։
Խուխաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Վրաստանի նախագահի 2008 թվականի արտահերթ ընտրություններին:
«2007-ին արդեն Սաակաշվիլիի իշխանության լեգիտիմացումը կտրուկ թուլացավ երկրի ներսում ու դրսում: Բոլոր կանխատեսումներով անկումը դադարեցնելու միակ ճանապարհը ընտրությունների միջոցով իշխանության վերադարձն է, ուստի և նա գնաց այդ քայլին»:,- գրում է քաղաքագետը:
Նրա խոսքով, այժմ գրեթե նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Վրաստանում: