Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան հերքել է իր` պաշտոնից հեռանալու մասին տարածված լուրերը:
Կառավարության փոփոխության հետ կապված հարցին Քոբուլիան պատասխանել է, որ շարունակելու է պաշտոնավարել:
«Ինչպես տեսնում եք` աշխատում եմ»,- հայտարարել է Քոբուլիան:
Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն, կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում ու նախարարներից մեկը, որը հնարավոր է հեռանա, հենց Քոբուլիան է: