Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, Վրաստանում բարձր որակավորման համալսարաններ են լինելու և «երեխաներին արտասահման ուղարկելու անհրաժեշտություն չի լինի»:
Վարչապետն ազգային գրադարանում «Կրթություն — ճանապարհ դեպի ազատություն» ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում կբացվեն այնպիսի բուհեր, որտեղ երիտասարդները կկարողանան սովորել ամենապահանջված մասնագիտությունները, կստանան ազգային սերտիֆիկատ ու կկարողանան աշխատանքի անցնել աշխարհի յուրաքանչյուր առաջատար երկրում:
«Երբ ՀՆԱ-ի 6 տոկոսանոց ցուցանիշ կունենանք և կավելանան մասնավոր ներդրումները, դա նշանակում է, որ մեզ մոտ կլինեն ամենաորակյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները, Վրաստանի համալսարանները առաջատարներից կլինեն աշխարհում և անհրաժեշտություն չի լինի երեխաներին արտասահման ուղարկել` դիպլոմ ստանալու համար»,- հայտարարել է Բախտաձեն: