Բրյուսելից վերադարձած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առավոտյան իշխող «Վրացական երազանքի» գրասենյակում հանդիպում է կազմակերպել:
Ինչպես հայտնի է, վարչապետը հանդիպել է խորհրդարանի խոսնակին, ֆինանսների և կրթության նախարարին և խորհրդարանական մեծամասնության մի մասին:
Սակայն, թե ինչ է խոսվել, առայժմ հայտնի չէ: Հատկանշական է, որ Մամուկա Բախտաձեն Վրաստանում չի եղել, երբ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադարձավ քաղաքականություն: Կուսակցության ամենատարեց պատգամավոր Ռևազ Արվելաձեն հայտարարել է, որ հանդիպման ընթացքում խոսվել է կրթական բարեփոխումների անհրաժեշտության մասին: