Սիրիայում Վրաստանի ևս մեկ քաղաքացի է զոհվել: 35-ամյա Ռուսլան Տոխոսաշվիլիի մահը հաստատվել է: Նա Պանկիսիի կիրճում գտնվող Ախմետայի մունիցիպալիտետի Օմալո գյուղի բնակիչ է եղել:
Հարազատների տեղեկատվությամբ՝ Տոխոսաշվիլիին Սիրիայում սպանել են ամիսներ առաջ, բայց ընտանիքն ուշ է տեղեկացել: Տոխոսաշվիլին
«Ռուսլան Տոխոսաշվիլիի մահվան հետ կապված կիրճում լուրեր էր պտտվում: Թե ինչպես է մահացել` չգիտեմ, ուղղակի ընտանիքը ցավակցություններ էր ստանում»,- «Ռուսթավի 2»-ի հետ զրույցում հայտարարել է տեղի քաղաքացիական ակտիվիստ Սուլխան Բորձիկաշվիլին:
Ռուսլան Տոխոսաշվիլին Սիրիա է մեկնել 2014 թվականին և միացել «Իսլամական պետությանը»: Վերջին տվյալների համաձայն, Սիրիայում Պանկիսիի 33 բնակիչ է զոհվել: