Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Վրաստանու 5 քաղաքացու է ձերբակալել, ովքեր մտադիր էին ահաբեկչական գործողութուն իրականացնել երկրի տարածքում: Պետանվտանգության ծառայության (ՊԱԾ) ներկայացուցիչները հրավիրած ասուլիսում հայտնել են, որ ահաբեկչության մեջ մեղադրվող անձինք փորձել են պայթեցնել Սագուրամո գյուղի հարակից տարածքում` Արագվի գետով անցնող Ռուսատանն ու Հայաստանը միացնող գազատարը:
«Օգոստոսի 20-ին ՊԱԾ-ը ձերբակալել է Վրաստանի 5 քաղաքացու՝ Բեքա Բ-ին, Վլադիմիր Ռ-ին, Մինդիա Վ-ին, Ջաբա Մ-ին եւ Նուրի Ւ-ին, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություն իրականացնել: Հրազեն, ռազմական եւ պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու, կրելու եւ մեղադրանքով նրանք ձերբակալված են: Բացի այդ, աշխատանքային իրավասությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՆԳՆ-ի Պարեկապահակային ոստիկանության աշխատակից Լեվան Մ-ն, իսկ հանցանքի մասին չարձագանքելու համար` Վրաստանի քաաքացի Իրակլի Բ-ն:
Օգոստոսի 20-ին ծրագիրն իրականացնելու նպատակով հանցագործների խումբը ուղևորվել է Ժինվալի-Շատիլիի ավտոճանապարհի մոտակայքում` անտառային հատվածում գտնվող զենքի թաքստոցից պայթուցիկ նյութեր վերցնելու: ՊԱԾ-ի աշխատակիցների կողմից նրանք ձերբակալվել են զենքը մեքենայում տեղավորելու պահին: Քաղաքացիներից մեկի բնակարանը խուզարկելու ընթացքում նրա անձնական համակարգչում հայտնաբերվել է քարտեզ, որում նշված են այն տարածքները, որոնք հանցավոր խումբը ծրագրել էր պայթեցնել»,- հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել են ՊԱԾ-ի աշխատակիցները:
Հետաքննությունն իրականացնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունը: