Լիբիայում սպանված 23-ամյա վրացի նավաստու մարմինը տեղափոխել են Գորի: Մահացածի ընտանիքին ցավակցել է Շիդա Քարթլիի նահանգապետը:
«Ծանր դեպք է: Ցավակցում եմ ընտանիքին և բոլոր հարազատներին: Հետաքննությունը կշարունակվի: Լիբիայից բացի, հավելյալ փորձաքննություններ է իրականացվել Վրաստանում: Դավիթ Ռազմաձեի մահվան պատճառները պարզ կլինեն հետաքննության ավարտից հետո»,- հայտարարել է Շիդա Քարթլիի նահանգապետ Գիորգի Խոջեվանիշվիլին:
Ռազմաձեին կհուղարկավորեն այսօր` մարտի 7-ին Գորիում: Նա Լիբիայում կորել է հունվարի 7-ին, թուրքական կազմակերպությանը պատկանող նավից: Որոնողական աշխատանքների արդյունքում նավաստուն գտել են հունվարի 21-ին: