Օգոստոսի 20-ին Թբիլիսիի «Սպորտի պալատում» կայացավ ռուսական հայտնի «Comedy club» հումորային ծրագրի համերգը: Միջոցառման գլխավոր կազմակերպիչը «Jet Set Georgia» կազմակերպությունն էր: Տոմսերը հանրությանը հասանելի էր 50 լարիից սկսած, սակայն համերգին ավելի մոտ օրերին կարելի էր այն ձեռք բերել նույնիսկ 20 լարիով: Լրագրողներին ներկայացումների նկահարանումներն արգելվել էր: Չնայած այն հանգամանքին, որ համացանցի բազմաթիվ օգտատերերի կարծիքով միջոցառման տոմսերը թանկ էին, դահլիճն ամենևին էլ դատարկ չէր: Մարդկանց ծիծաղը սրահում չէր դադարում, չնայած այն հանգամանքին, որ հումորների մեծ մասը նոր չէր:
Հումորային ակումբի անդամներից ազգությամբ վրացի Զուրաբ Մատուան մամուլի ասուլիսի ժամանակ կիսվեց իր տպավորություններով. «Շուրջ կես տարի պատրաստվում էինք այս միջոցառմանը: Ի տարբերություն մյուսների, ես ավելի շատ էի անհանգստանում, քանի որ իմ երկրում ենք ներկայանում և պատասխանատվությունն ավելի մեծ է: Կարծում եմ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Արդեն 20 տարի է տղաների հետ միասին ենք: Այնպես ինչպես ես գիտեմ հունարեն, բելառուսերեն, հայերեն բառեր, այնպես էլ նրանք գիտեն վրացերեն»:
Ալիք մեդիան հետաքրքրվեց նրանից հետաքրքրվեց, թե ինչ հայերեն բառեր գիտի: Զուրաբը երկար չմտածեց. «Ցա՛վդ տանեմ»:
Հումորային ակումբի անդամը կիսվեց բազմազգ թիմի համերաշխ համակեցուցթյան գաղտնիքով. «Սիրել և հարգել միմյանց. ավել ոչինչ պետք չէ: Ազգերի համակեցության բազում օրինակներ կան՝ Խորհրդային միություն, Եվրամիություն… կարող եմ վստահ ասել, որ մեզ մոտ դա նույնպես ստացվել է»:
Հարկ է նշել, որ «Comedy club»- ի վրաստանյան ներկայացումը հումորային ակումբի համերգային շրջագայության մի մասն է կազմում, որը մեկնարկել է Սոչիից: Իսկ օգոստոսի 23- ին հումորային ակումբը կզվարճացնի իր երևանյան հանդիսատեսին: Ի դեպ, Երևանում կայանալիք համերգի տոմսերի գինը տատանվում է 5 հազարից 150 հազար դրամի սահմաններում: Երևանից հետո «Comedy club»-ը հումորային ծրագրով պատրաստվում է ներկայանալ նաև Ղազախստանում: