Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության համաձայն, ընթացիկ տարվա փետրվարի գնաճը նախորդ ամսվա համեմատ կազմում է 0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճի ցուցանիշը՝ 2,3 տոկոս:
Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը ունեցել են հետևյալ խմբերի ապրանքների գների փոփոխությունը՝ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ` գներն աճել են 16.1 տոկոսով, ինչը 1,06 տոկոսային կետով անդրադարձել է տարեկան գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա:
Սննդամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքներ խմբում գները աճել են 2,9 տոկոսով, ինչը տարեկան գնաճի վրա անդրադարձել է 0,9 տոկոսային կետով: Առողջապահություն ոլորտում գներն աճել են 3,4 տոկոսով, ինչը 0,29 տոկոսային կետով անդրադարձել է ընդհանուր ինդեքսի աճին: Տրանսպորտի խմբում գները աճել են 2,0 տոկոսով՝ տարեկան գնաճի վրա անդրադառնալով 0,25 տոկոսային կետով: