Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր խորհրդարանական մեծամասնությունը նիստ կանցկացնի:
Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ նիստը կղեկավարի «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Կուսակցության մամուլի ծառայությունից չեն մանրամասնել, թե ինչ հարցեր կքննարկվեն հանդիպմանը, սակայն, հավանաբար, օրակարգում ներկուսակցական խնդիրներ են:
Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում առկա անհամաձայնությունները հիմնականում կապված են գերագույն դատարանի դատավորների ընտրության հետ, որի պատճառով մի քանի պատգամավոր արդեն լքել է իշխող թիմը, ինչը և հանգեցրել է խորհրդարանում կուսակցության սահմանադրական մեծամասնության կորստին:
Իվանիշվիլիի հետ հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին:
Լուսանկարը՝ interpressnews-ից