Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային բաժնի մարտի 3-ի ժամը 19:00-ի տեղեկատվությամբ, անցկացված մաքրման աշխատանքների հետևանքով Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկությունը վերականգնվել է:
Այս պահի դրությամբ միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: