Զուգդիդի մունիցիպալիտետի Շամգոնա գյուղի մոտակայքում՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի հետ շփման գծում, ռուս սահմանապահները ձերբակալել են գյուղի բնակիչ Գուլադի Խուբուային:
55-ամյա քաղաքացուն սահմանապահները Էնգուրի գետի ափից առևանգել են այն պահին, երբ նա ուսումնասիրում էր իր տնկած ծառերը: Ընտանիքի անդամների փոխանցմամբ, սահմանապահներն իրենց հետ կապ են հաստատել՝ տեղեկացնելով, որ Խուբուային ձերբակալել են սահմանն ապօրինի հատելու համար:
Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնակատար Մաիզեր Նանավան հայտարարել է, որ դեպքի առնչությամբ տեղեկացված են բոլոր համապատասխան մարմինները և միջազգային կազմակերպությունները, այժմ քայլեր են ձեռնարկվում Խուբուային ազատ արձակելու ուղղությամբ:Ձերբակալվածը, հավանաբար, Գալիի մեկուսարանում է, փոխանցում է Imedi հեռուստաընկերությունը: