Վրաստանում այսօրվա տվյալներով դադարեցված է ուսանողների 25 տոկոսի (52 530) ուսանողի կարգավիճակը:
Այս մասին հաղորդում է Liberali.ge-ն՝ հիմնվելով կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի տվյալների վրա։
Ուսանողների մեծ մասի՝ 33,5 տոկոսի դեպքում (17 580-) կարգավիճակը դադարեցվել է ֆինանսական պարտքի պատճառով:
Հիվանդության պատճառով դադարեցվել է 190-ի կարգավիճակը, հղիության, ծննդաբերության և երեխա խնամելու պատճառով՝ 259-ի, ուսման նպատակով արտասահման մեկնելու պատճառով՝ 188-մարդու:
Հատկանշական է, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ քաղաքապետարանը սկսում է դիմումներ ընդունել սոցիալապես անապահով ուսանողների ուսումը ֆինանսավորելու համար: