Արդարադատության նախարարությունից հեռացված աշխատակից Թամազ Ախոբաձեն արդարադատության նախարարության մոտ հացադուլ է սկսում: Այս մասին վերջինս հայտարարել է, երբ Թեա Ծուլուկիանիի ղեկավարած գերատեսչությունում հերթական հանդիպումն անօգուտ է ավարտվել:
Ախոբաձեն գերագույն դատարանում ապացուցել է, որ իրեն գործից հեռացրել են անօրինական կերպով, սակայն, չնայած դրան, նախարարությունը հրաժարվում է փոխհատուցում տրամադրել:
«Այդ հանդիպումը ոչինչ չտվեց, այդ պատճառով, հացադուլ եմ սկսում նախարարության մոտ: Կսպասեմ իրենց պատասխանին: Անկեղծ ասած` հանդիպումից հետո որևէ դրական բան չեմ ակնկալում»,- հայտարարել է Ախոբաձեն:
Նշենք, որ Թամազ Ախոբաձեին և Աննա Սուբելիանիին նախարարության հանցագործությունների կանխման կենտրոնից հեռացրել են 2014 թվականին: Պատճառը վերակազմավորումն է եղել, մինչդեռ արդարադատության նախարարության նախկին աշխատակիցներն ասում են, թե, իրականում, որոշումը կայացվել է քաղաքական հիմքերով: