Այսօր, առավոտյան ժամը 10:00-ին Թբիլիսիի Նաձալադևի թաղամասում թալանել են Լիբերթի բանկի մասնաճյուղը: Այս պահին տեղում աշխատում են իրավապահները:
Ականատեսների խոսքով, բանկը թալանած անձը դեպքի վայրից հեռացել է հասարակական տրանսպորտով: Ըստ տեղեկատվության, 1 անձ է մասնակցել:
Նշենք, որ այսօր Լիբերթի բանկի ևս մեկ մասնաճյուղ են թալանել նաև Կազբեգի պողոտայում: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն