«Վրացական երազանք»-ի հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներքին տարաձայնությունների շուրջ հերթական հանդիպումն է անցկացրել կուսակիցների հետ։
Իշխող թիմի անդամները հրաժարվել են պարզաբանել հանդիպման նպատակը, սակայն ակնհայտ է, որ Իվանիշվիլին հանդիպումներ է սկսել կուսակցության ներսում ծավալվող տարաձայնությունների ու արտահոսքի շուրջ։
Բիձինա Իվանիշվիլիի նստավայրում կուսակցության անդամների հետ Իվանիշվիլիի զրույցը տևել է մոտ 5 ժամ: Ներկա է գտնվել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն: