Վրացի հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան Մոսկվայում հոսպիտալացվել է: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տեղեկացրել է նրա կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան։
Բժիշկները նրան միացրել են արհեստական շնչառության ապարատին՝ շնչառությունը կարգավորելու նպատակով։ Ռեժիսորը թոքաբորբի նշաններով հոսպիտալացվել է շաբաթ օրը, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
88-ամյա Դանելիան խորհրդային կինեմատոգրաֆիայի ամենանշանակալից դեմքերից է, խորհրդային տարիների նրա գործերը այսօր էլ մեծ տարածում են վայելում: Նրա առավել հայտնի ֆիլմերն են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Հաջողության ջենթլմենները», «Մի վշտանա», «Աֆոնյա», «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերը: