Տեսանյութ. Շինարարական նյութերի օգտագործման կանոնները խստացվում են

Թբիլիսիում խստացվում են շինարարական նյութերի օգտագործման կանոնները․ տուգանքներ են նշանակվելու` փոշի առաջացնող նյութերի մշակման կամ պահպանման համար: Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ ենթադրող օրինագծի հեղինակը խորհրդարանի` շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների պահպանության հանձնաժողովն է: Նախաձեռնության հեղինակները խոսել են մայրաքաղաքում օդի աղտոտվածության մեծ մասշտաբների մասին: Ըստ օրինագծի` փոշի արտադրող նյութերն առանց խոնավ մեթոդի կտրելը, սղոցելը, մանրացնելը և այլն տուգանվելու է 500  լարիի չափով: Իրավաբանական անձանց համար տուգանքը կկազմի հազար լարի: Կրկնվելու դեպքում ֆիզիկական անձանց համար հազար, իրավաբանական անձանց համար` 2 հազար լարի: Պատժվելու է նաև փոշոտ նյութերն առանց փաթեթավորման բաց տարածությունում պահելը: Սրա համար տուգանքը 200 լարի է:

Նոր կարգավորումները կվերաբերեն նաև փոշի առաջացնող նյութերի տեղափոխմանը: Մասնավորապես, Թբիլիսիում կարգելվի նման բեռի տեղափոխումը մեքենայով` առանց  համապատասխան ծածկի և կտուգանվի 200 լարի չափով: Տուգանվելու են նաև վարորդները` շինարարական նյութերով աղտոտված մեքենաներ վարելու համար: