Թուրքիայի արևմտուքում, Վանի շրջանում ուժգին պայթյունի հետևանքով երեք մարդ մահացել է, ավելի քան 70-ը վնասվածքներ ստացել, հաղորդում է Ռիա Նովոստին: Պայթուցիկով մեքենան պայթել է նախօրեին, Թուրքիայի և Իրանի սահմանից ոչ հեռու: Հարձակման թիրախ են դարձել ոստիկանական բաժանմունքները: Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 17-ը ոստիկաններ են, Վանի «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Զահիր Սոգանդն ասել է, որ պայթյունի ժամանակ մեկ երեխա է մահացել: Տեղացիների կարծիքով` ահաբեկչությունն իրականացրել են Թուրքիայում արգելված` Քրդական աշխատավորական կուսակցության ակտիվիստները: