«Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, Բիձինա Իվանիշվիլին այսօր կշարունակի պատգամավորների փոքր խմբի հետ հանդիպումները:
«Քանի որ մեծամասնության ձևաչափով համապարփակ քննարկում տեղի չի ունենում, որոշվել է կուսակցության նախագահի հանդիպումը որոշ պատգամավորների հետ: Հանդիպման նպատակը առանձին բոլորին հնարավորություն տալն է՝ արտահայտել սեփական կարծիքը տարբեր հարցերի շուրջ»,- հայտնում են «Վրացական երազանք»-ից:
Կուսակցության առաջնորդը պատգամավորների հետ նմանատիպ ձևաչափով հանդիպումները սկսել է փետրվարի 22-ին:
Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում առկա անհամաձայնությունները կապված են գերագույն դատարանի դատավորների ընտրության հետ, որի պատճառով մեծամասնությունը լքեցին Էկա Բեսելիան, Լևան Գոգիչաիշվիլին, Բեքա Նացվլիշվիլին: Հավանաբար այսօր իր հեռանալու մասին կհայտարարի նաև Գեդևան Փոփխաձեն:
«Վրացական երազանք»-ն արդեն կորցրել է սահմանադրական մեծամասնությունը։