Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ այսօր Վրաստանում իջեցնում են կառավարական շենքերի դրոշները:
Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարված է որպես խորհրդային օկուպացիայի օր: Ի հիշատակ օկուպացիայի հարյուր հազարավոր զոհերի, այսօր Վրաստանի ողջ տարածքում պետական դրոշներն իջեցվում են:
1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական կարմիր բանակը գրավեց Թբիլիսին՝ տապալելով Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, ինչի պատճառով տեղի ունեցավ միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Վրաստանի դեմոկրատական հանրապետության բռնակցումը:
Նշված տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը։