«Վրացական երազանք» խմբակցության անդամ Բեքա Նացվլիշվիլին նույնպես լքեց խորհրդարանական մեծամասնությունը:
Այս որոշման պատճառը նա նշել է կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խորհրդարանական մեծամասնության որոշումը:
Այսօր Վրաստանի խորհրդարանը չընդունեց Բեքա Նացվլիշվիլիի հեղինակած օրինագիծը՝ կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ մտցնելու մասին:
Օրինագծին կողմ են քվեարկել 42 պատգամավոր, դեմ՝ 10-ը (Օրինագծի ընդունման համար նվազագույնն անհրաժեշտ էր 52 ձայն):
Հատկանշական է, որ փետրվարի 21-ին խորհրդարանական մեծամասնությունը լքելու մասին հայտարարել էր «Վրացական երազանքի» պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլին: Այսօր կուսակցությունը լքեց նաև Էկա Բեսելիան:
Պատգամավորների կուսակցության շարքերը լքելուց հետո «Վրացական երազանքը» խորհրդարանում կորցրեց սահմանադրական մեծամասնությունը: