Վրաստանի խորհրդարանը չի ընդունել «Հայրենասերների դաշինք»-ի նախաձեռնած «Սաակաշվիլի-Բոկերիա ռեժիմը հանցավոր ռեժիմ ճանաչելու մասին» բանաձևը։
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդներից Իրմա Ինաշվիլին ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, ասել էր, որ պետք է իրավաքաղաքական գնահատական տալ «Սաակաշվիլի-Բոկերիա կառավարությանը»՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանությունը Վրաստանում հայտարարելով որպես «Սաակաշվիլի-Բոկերիա հանցավոր ռեժիմ»:
Օրինագծին կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 16-ը: Քվեարկությանը մասնակցած կողմ և դեմ պատգամավորների ցուցակը հրապարակվել է խորհրդարանի կայք էջում:
665