Ֆինլանդիայի Հանրապետության պատվիրակությունն այցելել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն

Ֆինլանդիայի Հանրապետության ազգային ոստիկանության պետը և քննչական ազգային բյուրոյի ղեկավարը այցելել են Վրաստանի ներքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Պատվիրակությունը հանդիպել է ՆԳ փոխնախարար Նինո Ջավախաձեին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանը Վրաստանում:

Նինո Ջավախաձեն ֆիննական կողմի հետ խոսել է ոստիկանության համագործակցության խորացման կարևորության մասին: Փոխնախարարը ներկայացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արդիականացման շրջանակներում ընթացող բարեփոխումները:

Այցելության շրջանակներում Ֆինլանդիայի պատվիրակության անդամները եղել են ՆԳՆ ոստիկանության միասնական սպասարկման կենտրոնում և Թբիլիսիի ոստիկանության վարչության տարածքային բաժիններից մեկում: