Վրաստանի խորհրդարանի Իսանի-Սամգորի ընտրատարածքի մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի նվերը Թումանյանի 150-ամյակի առթիվ՝ բրոնզաձույլ քանդակն է: Այսուհետ Թումանյանի տան պատշգամբում հնարավոր կլինի վայելել նրա նմանակին: Պատգամավորի խոսքով՝ Թումանյանի տանը պետք է լիներ քանդակ, որը Թումանյանի մասին պատկերացում չունեցող օտար մարդու համար մի փոքր պատկեր կստեղծեր՝ թե ինչ տեսք է ունեցել նա: