Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության բնապահպանական վերահսկողության վարչությունը 2019 թվականի հունվարի 1-ից թափոնների կառավարման օրենսգրքի խախտման 305 փաստ է արձանագրել: Այս մասին հայտնում են բնապահպանական վերահսկողության վարչությունից:
Նույն ժամանակահատվածում չսահմանված վայրում ծխախոտ նետելու 161 արձանագրություն է կազմվել, իսկ նյութերը ուղարկվել են համապատասխան ատյաններ` հետագա վերանայման համար:
Մինչև 2 կգ աղբի նետման համար նախատեսվում է 80 լարիի չափով վարչական տուգանք, իսկ ավտոմեքենայից նույն գործողությունն իրականացնելու համար՝ 120 լարի չափով: