Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է իր եվրոպական շրջագայությունը: Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահը հարցազրույց է տվել ֆրանսիական RTL ռադիոկայանին:
Հոդվածում շեշտվում է, որ Ֆրանսիայում ծնված Սալոմե Զուրաբիշվիլին Կովկասում առաջին կին նախագահն է:
«Ֆրանսիայում զգում եմ ինչպես իմ տանը: Տարիներ առաջ իմ գրած գրքում նշել եմ՝ միշտ համարել եմ, որ երկու երկրի կին եմ: Այսօր այն երկրին եմ ծառայում, որի անկախությունն իմ նախնիները 1920-ականներին ռուսական կողմի հարձակման պատճառով կորցրին», — ասել է Զուրաբիշվիլին:
Նախագահի խոսքով, շատ խորհրդանշական է Ֆրանսիա վերադառնալը: Ըստ Զուրաբիշվիլիի, ֆրանսիական կրթությունը և վրացական արմատները նրա հիմնական ուժն ու առավելություններն են: