Սև ծովի ափամերձ Գոնիո բնակավայրում շարունակվում են Վրաստանի ԶՈւ-ի հատուկ նշանակության 2 զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ զինծառայողնեը Սև ծովում օգորոստոսի 17-ին հատուկ ուսումնավարժանքներ անցկացնելիս առաջադրանքներից մեկի ժամանակ սուզվել են, որից հետո սակայն ծովի մակերեսին չեն հայտնվել:
Այսօր` օգոստոսի 18-ին դեպքի վայր է ժամանել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշավիլին: Գոնիոյում է գտնվում նաև Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն: Նախագահը Աջարիայի կառավարության ղեկավարի հետ նախ ծանոթացել է որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել նաև կորած զինվորների ընտանիքների անդամներին: Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են նաև Թուրքիայի ԶՈՒ-ի առափնյա անվտանգության ծառայությունը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: