Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Արադ Բենկոյի հետ:
Հանդիպման գլխավոր թեման Կոբախիձեի՝ Ավստրիա նախատեսված այցն է: Խորհրդարանի խոսնակը պատրաստվում է պաշտոնական այցով Ավստրիա մեկնել հաջորդ ամիս:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման համար առկա մեծ ներուժը: