Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան հայտարարել է, թե հույս ունեն, որ մինչև ամսվա վերջ «Գազպրոմի» հետ բանակցությունները կավարտվեն: Նախարարը հույս է հայտնել, որ բանակցությունները կավարտվեն ավելի լավ պայմաններով:
«Մենք բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ: Իհարկե, հույս ունենք, որ ավելի լավ պայմաններ կստանանք «Գազպրոմից»: Մեզ անհրաժեշտ է գազի շուկայի դիվերսիֆիկացիա, որպեսզի ստեղծվի մրցակցություն և ավելի լավ պայմաններ` մեր բնակչության համար: Հույս ունենք, որ մինչև ամսվա վերջ բանակցությունները կավարտվեն»,- հայտարարել է Գիորգի Քոբուլիան: