Վրաստանի 46-ամյա նախագահը շուտով պապիկ է դառնալու

Georgij-Margvelashvili-9-300x300Վրաստանի նախագահ, քառասունվեցամյա Գեորգի Մարգվելաշվիլին, որ նախորդ տարի հայրիկ է դարձել, շուտով պապիկ կդառնա, — գրել է վրացական  « Ալիա» պարբերականը: Նախագահի մամուլի ծառայությունն այս տեղեկությունը չի մեկնաբանել: Նախագաhի դուստրը ամուսնացել էր  դիջեյի հետ` 2014-ի դեկտեմբերին: Աննա Մարգվելաշվիլին նախագահի առաջին ամուսնության զավակն է: Միայնակ կյանքից հետո նա կրկին որոշեց ընտանիք կազմել ` արդեն նախագահ դառնալուց հետո:

Նկարչուհի, դերասանուհի Մակա Չիչուայի հետ ամուսնությունը նա պաշտոնապես գրանցել է 2014-ին, իսկ այս տարվա փետրվարին ծնվեց նրանց առաջնեկը:  Փիլիսոփայության դոկտոր, սոցիոլոգ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանը ղեկավարում է 2013-ի նոյեմբերից:

 

Թողնել պատասխան