Օգոստոսի 15-ին` Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ծննդյան օրը նրա կողմնակիցներն ու ընկերները նշել են յուրահատուկ ձևով. նրանք բողոքի ակցիա են անցկացրել Ուգուլավայի նախկին աշխաավայրի` քաղաքապետարանի առջև:
Ցույցի մասնակիցները կարողացել են նաև քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրել նախկին քաղաքապետի լուսանկարները: Ի դեպ, օգօստոսի 15-ին լրացավ Ուգուլավայի 41-ամյակը:
Վերջին երկու տարիներին նա անազատության մեջ է. մեղադրվում է պետական միջոցները յուրացնելու մեջ:
Ուգուլավային կուսակցական («Միացյալ ազգային շարժման») ընկերները և համախոհները քաղբանտարկյալ են համարում և վստահ են, որ նա ազատության մեջ կհայտնվի իշխանափոխությունից հետո: Գրում է «newsgeorgia.ge» պարբերականը:
լուսանկարը ՝ tabula.ge