Մառնեուլիի քաղաքապետի հրաժարականից հետո առաջիկայում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Անա Միքելաձեի հայտարարությամբ, եթե Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովի իրավասությունները դադարեցվեն մինչև փետրվարի 15-ը, ընտրությունները տեղի կունենան մայիսին, իսկ եթե իրավասությունների դադարեցումը տեղի ունենա փետրվարի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապա քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբեր ամսին:
«Կան ևս մի քանի ընտրատարածքներ, որտեղ մայիսին կանցկացվեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Կոնկրետ մայիսի սկզբին կլինի, թե վերջին, չեմ կարող ասել, քանի որ օրենսդրության համաձայն ընտրությունների ամսաթիվը հաստատվում է հրամանագրով և այս մասին հայտնի կլինի ընտրությունների անցկացումից ոչ ուշ քան 50 օր առաջ»,- հայտարարել է Միքելաձեն:
Հիշեցնենք, որ Թեմուր Աբազովը երեկ Մառնեուլիի սակրեբուլոյին հրաժարականի դիմում է ներկայացրել: