Ավելի քան 2,5 մլն լարի կծախսվի նախագահի նստավայրը նորոգելու համար

Պետական պաշտպանության ծառայության պետ Անզոր Չուբինիձեի տեղեկատվությամբ, Աթոնելիի փողոցում գտնվող նախագահի նստավայրի նորոգման աշխատանքների համար դուրս է գրվել 2,5 մլն լարի, սակայն նրա խոսքով, միևնույն է, նշված գումարը չի բավականացնի:

«Դեռևս վերջնական հաստատված չէ, թե որքան կարժենա նորոգումը: Շինության մի հատվածի աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն մյուս մասը դեռ իրականացվելու է և հաշվարկներ են կատարվում: Այս հարցի վերաբերյալ լիարժեք պատասխան տալ հնարավոր կլինի մեկ ամսից: Դուրս է գրվել 2,5 մլն լարի, սակայն այս գումարը չի բավականացնի աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար»,- Չուբինիձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: