Բրիտանական հայտնի BBC հեռուստաընկերությունը Վրաստանում նկարելու է նոր Gentleman Jack պատմական դրաման: Այս մասին գրել է բրիտանական զբոսաշրջային Contemporary Class Magazine ամսագիրը: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը:
Ամսագիրը Վրաստանը ներառել է 2019 թվականի 19 լավագույն տուրիստական ուղղությունների շարքում: Ինչպես նշվում է հոդվածում՝ «ճանապարհորդությունը Վրաստանում ցանկացած ժամանակ հարմար է, սակայն 2019 թվականը հատուկ է: Գարնանը BBC-ն Վրաստանում նկարելու է նոր Gentleman Jack պատմական դրաման: Ֆիլմը նվիրվում է 19-րդ դարի գործիչ, հայտնի բրիտանացի ճանապարհորդ Էն Լիստերին, որը շրջել է Վրաստանում և մահացել Քութայիսիում»:
Տարվա լավագույն տուրիստական ուղղությունների ցանկում Վրաստանի հետ միասին ընդգրկվել են նաև՝ Ճապոնիան, Շրի-Լանկան, Մալդիվները, Կանադան, Բուլղարիան, Դանիան և այլ երկրներ: