Թբիլիսիի Մթածմինդա շրջանի ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանքի» քայլը անսպասելի չի համարում:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքը» հայտարարել էր, որ չի առաջադրել Զուրաբիշվիլիի թեկնածութունը, սակայն աջակցում է նրան: Իսկ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կարևորել է Վրաստանի օրենսդիր մարմնում Զուրաբիշվիլիի ներկայությունը:
Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյբուքի իր էջում գրել է. «անկեղծ չեմ լինի, եթե ասեմ` չէի սպասում, որ Վրացական երազանքն այդպես կվարվեր. նման հույս ունենալով եմ իմ ծրագրերի մասին հայտնել վարչապետին: Նրա հայտարարությունն ինձ շատ ուրախացրեց: Կարծում եմ, որ այս որոշումը Վրաստանի քաղաքական կյանքում նախադեպ կարող է դառնալ»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նա նաև ասել է, որ որոշման պատճառը ոչ թե ինքն է կամ իր անցյալը, այլ արտագաղթը:
«Կարծում եմ այս քայլը պայմանավորված է արտագաղթի կասեցմամբ»,-գրել է Վրաստանի նախկին արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ծնված Զուրաբիշվիլին Վրաստան էր վերադարձել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշիլիի հրավերով, 2004-2005 թվականներին ղեկավարել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը, այնուհետև ընդդիմության շարքերում էր: Իսկ բոլորովին վերջերս աշխատում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցների հանձնաժողովում։